Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում կրկին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է հաղորդագրություն, որում նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք է բաժանել։

Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը նույն համայնքի բնակչին խոստացել է, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննական մարմինները ձերբակալություններ են կատարել, խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են իրականացրել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում։ Նրա խոսքով՝ ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։